Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Պոչամբարը գյուղից հեռու է 50 մ-ով, իսկ թղթերով՝ 6,5 կմ-ով

317
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 02:05
Պոչամբարը գյուղից հեռու է 50 մ-ով, իսկ թղթերով՝ 6,5 կմ-ով

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարդում եմ Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող «Նահատակ» արդյունաբերական պոչամբարի՝ 2017 թվականին իրականացված մի պետական փորձաքննության բնութագիրը ու ապշում եմ:
Գրված է, որ պոչամբարը գտնվում է Մեծ Այրում գյուղից 6.5 կիլոմետր հեռավորության վրա:
Հո չեʹք ցնդել, արա, պոչամբարը գյուղին ամինջապես կից է գտնվում, բնակելի տներից 50 մետրի վրա: Էս ի՞նչ կեղծիք է: Հավանաբար ինչ որ տեղական կամ միջազգային փաստաթղթերով անթույլատրելի է, որ պոչամբարը համայնքին այդքան մոտ լինի և այդպիսի կեղծիքներ են արել:
Ոչինչ , կպարզենք և պետությունը ստիպված կլինի հատուցել գյուղի մահացող գյուղատնտեսության և մարդկանց օրեցօր վատթարացող առողջության համար»: