Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Հայկուհի Խաչատրյանը պատրաստ է փոխնակ մայր դառնալ իր նորածնին գնած մարդկանց համար

556
Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ., 22:15
Հայկուհի Խաչատրյանը պատրաստ է փոխնակ մայր դառնալ իր նորածնին գնած մարդկանց համար

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարազատներ ջան, նմանատիպ հոդված Ձեր աչքով ընկե՞լ է՝ երեխայիս վաճառք ռազմիկ աշոտիչի կողմից, գնորդը Աշտարակի կամ Արտաշատի դպրոցներից մեկի տնօրենն է, ով երկար տարիներ երեխաներ չի ունեցել։ Հոդվածը կարդալուց հետո շատ արագ ջնջվել է և չենք կարողանում գտնել։ Տեսե՞լ էք որևէ մեկդ ...

Գնորդին խնդրում եմ երեխայիս վերադարձնել։ Չեմ բողոքի։ Եթե հարկ լինի, շուտով կլավանամ ու իր համար սուրոգաթ մայր կդառնամ և իր սեփական երեխային լույս աշխարհ կբերեմ։ Եթե չլավանամ, կվճարեմ համապատասխան գումար՝ 10000$ իր համար սուրոգաթ մայր կգտնեմ։
Միայն խնդրում եմ, իմ միսն ու արյունը ինձանից մի հեռացրեք։ Վերադարձրեʹք իմ երեխային խնդրում եմ»։