Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Արարատ. սրբազան լեռը». ցուցահանդես՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

400
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 05:10
«Արարատ. սրբազան լեռը». ցուցահանդես՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Արարատ. Սրբազան լեռը» խորագրով բացառիկ ցուցահանդես։
Ներկայացված է թանգարանի հավաքածուում պահվող հայ դասական և ժամանակակից նկարիչների, այդ թվում՝ Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Եղիշե Թադևոսյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի, Փանոս Թերլեմեզյանի, Հովհաննես Զարդարյանի, Պետրոս Կոնտուրաջյանի, Գրիգոր Խանջյանի, Սեյրան Խաթլամաջյանի և Ռուբեն Գրիգորյանի 36 գեղանկարչական և 10 գրաֆիկական աշխատանք, որոնց մեծ մասը կցուցադրվի առաջին անգամ։
Յուրաքանչյուր արվեստագետի կտավում բիբլիական լեռը ներկայանում է յուրովի՝ արտահայտելով հեղինակի անհատական ընկալումներն ու ապրումները:
Ցուցահանդեսի անցկացման գաղափարի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge համաշխարհային շարժումը։ Ցուցահանդեսը կանցկացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում և կգործի մինչև նոյեմբերի 14-ը: