Ողբերգական վթար Տավուշի մարզում
Հոկտեմբերի 15-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։40-ի սահմաններում Porsche Cayenne 18 QA 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 113 կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 35-ամյա Էդգար Վանեսյանն էր, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, իսկ վիրավորը նրա համագյուղացի, 43-ամյա Արման Իսկանդարյանն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ամբողջական տվյալները, ինչպես նաև՝ ով է ավտոմեքենան վարել և ում անունով է հաշվառված այն։ Քննիչի հանձարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
127Երեկ, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
128Երեկ, 21:54Լոնդոնում տղամարդը սամուրայական թրով հարձակվել է անցորդների վրա․ երեխա է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 20:3016 տարեկան տղան նետվել է Կիևյան կամրջից. նրան ողջ են հայտնաբերել
108Երեկ, 13:18Կոլումբիայում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր
355Երեկ, 09:48Օդեսայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել
199Երեկ, 09:30