Իր բռնաբարվող կնոջը փրկած տղամարդուն սպառնում է 8, բռնաբարողին՝ 5 տարվա ազատազրկում
Արտառոց միջադեպ է տեղի ունեցել Ուկրաինայի Խարկով քաղաքում: Երիտասարդ ամուսինները միասին գնացել են սրճարան, սակայն այնտեղ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել և կինը որոշել է միայնակ վերադառնալ տուն: Ինչ-որ մի պահ ամուսնու մոտ կասկածներ են առաջացել կնոջ անվտանգության հետ կապված ու նա նրա ետևից տուն է շտապել: Իրենց շենքի մոտակայքում նա նկատել է, որ ինչ-որ երիտասարդ բռնություն է կիրառում իր կնոջ նկատմամբ: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ անհայտ անձը կնոջը հետապնդել է մինչև շենքի մոտ և այնտեղ բռնություն կիրառելով՝ նրա հետ սեռական հարաբերության մեջ մտել: Հենց այդ պահին էլ ամուսինը վրա է հասել ու ձեռքով հարվածել նրա գլխին, ապա դանակի մի քանի հարված հասցրել նրա աճուկային հատվածին: Բռնաբարողին ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց, կնոջ ամուսինը կալանավորվել է: Հայտնի է, որ 27-ամյա ամուսնու նկատմամբ քրական գործ է հարուցվել, նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: Այնինչ 25-ամյա բռնաբարողին սպառնում է ընդամենը 5 տարվա ազատազրկում: |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18