Երևանում ավարտվեց Արգենտինական տանգոյի շաբաթը
![]() Հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայացավ Արգենտինական տանգոյի շաբաթ 2019-ը, որը կազմակերպել էր Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը, ՀԲԸՄ Հայաստանի հետ միասին, բերելով Երևան արգենտինական տանգոյի լավագույն ավանդույթները, էսթետիկան ու կիրքը: Տանգոյի շաբաթը ներառում էր տանգոյի մեծ շոու, վարպետության դասեր, տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություններ ու բանախոսություններ: Շաբաթվա միջոցառումներին իրենց մասնակցությունն ունեցան հայտնի պարողներ Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին: Մասնավորապես, հոկտեմբերի 7-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Արգենտինական կենտրոնում» տեղի ունեցավ Տանգոյի մասին բանախոսություն, որին հաջորդեց «Տանոգն մերն է. Տանգոն և ներգաղթը» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Հոկտեմբերի 8-ին ՀԲԸՄ Հայաստանում կայացավ “Master class and milonga. Argentine Tango Night" միջոցառումը՝ Milonga Petricor տանգոյի դպրոցի մասնակցությամբ, որի ժամանակ ներկաները մասնակցեցին տանգոյի վարպետության դասի: Հոկտեմբերի 9-ին ՀԲԸՄ Հայաստանում ցուցադրվեց Թերզա Կոստանտինիի «Ես այսպիսին եմ, Տիտան Բուենոս Այրեսից» ֆիլմը, որր մեզ պատմեց նշանվոր այս արտիստի կյանքի պատմությունը՝ ուղեկցված այդ ժամանակների Բուենոս Այրեսի միջավայրով ու կոլորիտով։ Հոկտեմբերի 11-ին ՀԲԸՄ Հայաստանում կայացավ վարպետության դաս, որը վարեցին տանգոյի պարողներ Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին: Մուտքը կամավոր հանգանակությամբ էր, որից ստացված գումարը կնվիրաբերվի Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցին: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12




