«Դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը». Նիկոլ Փաշինյան
«Վրաստանը առանձնահատուկ կարևորություն ունի ՀՀ համար: Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնում իմ առաջին արտագնա այցը կատարեցի Վրաստան». հոկտեմբերի 15-ին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ ՀՀ վարչապետի՝ Վրաստանի իր գործընկեորջ հետ տեղի ունեցած բանակցությունները մեկ անգամ ևս փաստեցին հարաբերությունների առկա բարձր մակարդակը և դրանց հետագա զարգացումը խթանելու երկուստեք պատրաստակամությունը: Քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի գրեթե ողջ շրջանակը: «Մեր երկկողմ շրջանակն այնքան լայն ու հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը»,-նշեց Ն.Փաշինյանը: Տեղի ունեցած հայ-վրացական տնտեսական համաժողովը կարող լայն հնարավորություններ բացել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: ՀՀ վարչապետն ասաց, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորումը: Այս առումով ՀՀ- Վրաստան հարաբերությունների զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին ազդեցությունից: «Այս համատեքստում անդրադարձ կատարեցինք տարածաշրջանային հակամարտություններին: Համակարծիք ենք, որ դրանց համապարփակ ու տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքների սկզբունքներին համապատասխան»,-ասաց Ն. Փաշինյանը: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իր հերթին նշեց, որ առաջիկայում ավելի կընդլայնեն ու կխորացնեն դարավոր բարեկամությունը: Տնտեսության ոլորտում 2 երկրները առաջընթաց ունեն: «Բանակցություններին անդրադարձել ենք տարածաշրջանային հարցերին և արձանագրել, որ խաղաղությունն ամենակարևորն է»,-ասաց Գ.Գախարիան: Նա այն համոզմունքը հայտնեց, որ հոկտեմբերի 15-ի հանդիպումը ևս մեկ քայլ կլինի համագործակցության խորացմանք համար: |
Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար
5615:48«ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր». ԱԳՆ
33500:00Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից
332Երեկ, 23:30Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ ԽՎ-ի հետ միասին դատապարտել ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը
507Երեկ, 18:06Առերևույթ ահաբեկչության վարույթով ձերբակալվածներից երկուսը կալանավորվել են
455Երեկ, 12:36«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի». Տիգրան Բալայանը դիմել է Տոյվո Կլաարին
47826.03.2024, 22:30