«Հայ երգը մի բարձրահասակ, նիհար ու նուրբ գեղեցկուհի է». այսօր Թաթուլ Ալթունյանի ծննդյան օրն է
Հայ երգը մի բարձրահասակ, նիհար ու նուրբ գեղեցկուհի է, որին եթե շատ զարդարես՝ կկորչի ու կխեղդվի, կկռանա ու կփշրվի: Թաթուլ Ալթունյան Խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Թաթուլ Ալթունյանը Հայաստանի պետական երգչախմբի և Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի հիմնադիրն է, հայ խմբերգային արվեստի լավագույն ներկայացուցիչներից: «Երբեմն մի պտղունց բարությամբ կարելի է չարության մի բլուր փլեցնել»,- ասել է տաղանդաշատ արվեստագետը: Թաթուլ Ալթունյանը ծնվել է Ադանայում, 1901թ հոկտեմբերի 15-ին: Երևան է եկել 1915-ի գաղթի ժամանակ: Ի վերուստ երաժշտական տաղանդով օժտված հայ պատանի գաղթականի համար Երևանը դարձավ անփոխարինելի օջախ՝ տալով Թաթուլ Ալթունյանին հնարավորութիյուն՝ լիովին զարգացնելու թե՛ երաժշտի ու խմբավարի իր ընդունակությունները, թե՛ հայոց երգ ու պարի առինքնող աշխարհին խորաթափանց ճանաչողությունը, թէ՛ ազգային -ժողովրդական շնչով ստեղծագործելու տաղանդը: Թաթուլ Ալթունյանն ավարտել է Երևանի և Լենինգրադի կոնսերվատորիաները: 1934-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Ալթունյանը տարբեր տարիների ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի, Հայաստանի պետական երգչախմբերը, ինչպես նաև՝ Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը, որը հետագայում կոչվել է Թաթուլ Ալթունյանի անունով: Թաթուլ Ալթունյանը 1958–73-ին եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահը, միաժամանակ ղեկավարել է ընկերության երգչախումբը: Ալթունյանի ղեկավարությամբ ինքնատիպ մեկնաբանությամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Զինչ ու զինչ», Սպիրիդոն Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ: |
«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
114Երեկ, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
12922.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16321.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14121.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
14521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
16921.04.2024, 00:30