Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Իմ տվյալներով երեխայի դի չի հրկիզվել. չդադարեք պայքարել». Հայկուհի Խաչատրյան

752
Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 01:35
«Իմ տվյալներով երեխայի դի չի հրկիզվել. չդադարեք պայքարել». Հայկուհի Խաչատրյան

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ իմ տվյալներով երեխայի դի չի հրկիզվել։ Կան ապացույցներ ( շատ մանրամասնել չեմ կարող ասել ,) պարզապես թաքցնում են դին, քանի որ ԴՆԹ հետազոտությունը անխուսափելի է։ (Հաստավիզը ընկել է ճահիճը, մյուսներին էլ հետն է քաշում, իսկ այդ ապուշը գլխի էլ չի ընկել, որ իրեն էլ հետն է քաշելու: Չդադարեք պայքարել։ Թող պաշտոնապես հայտարարեն հրկիզման մասին քննչականում, այդ ժամանակ իրենց ապագա հրկիզման ժամանակը կմոտենա գաղութում։

Չդադարեք ինձ հետ հավասար պայքարելուց։ Ես վերակենդանացման բաժանմունքում եմ և միասնականության կարիք ունեմ։ Միասին մենք կարող ենք։ Խոսեք, երբ ես լռում եմ, պայքարեք, երբ ես անկարող եմ։ Սիրում եմ բոլորիդ շատ շատ»: