Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը մեկնեց Սիրիա

259
Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 01:00
Մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը մեկնեց Սիրիա

Ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը հոկտեմբերի 14-ին, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ, մասնավորապես՝ ՌԴ զինված ուժերի ինքնաթիռով, տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

Այս մասին հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։