Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Երևանում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

392
Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 01:05
Երևանում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափի գողության փաստով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ օրը, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Հ. Ա-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։30-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Արշակունյաց պողոտայում գործող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրել են և ավտոմեքենայի սրահից գողացել գումար։

Գողացված գումարը կազմում է մոտ 6 մլն դրամ, իսկ Հ. Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն անհատ ձեռներեց է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: