Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

«Չի կարող երկրում լինել իրավիճակ, երբ Սահմանադրական արդարադատության պատասխանատուն մնան Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանը». Արփինե Հովհաննիսյան

192
Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 00:20
«Չի կարող երկրում լինել իրավիճակ, երբ Սահմանադրական արդարադատության պատասխանատուն մնան Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանը». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն երկու օր շրջանառվում են Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ենթադրյալ ձևակերպումները և մեկնաբանությունները։ Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը հարցի նկատմամբ՝ ներկայացնում եմ քիչ առաջ հրապարակված պաշտոնական եզրակացության վերաբերելի հատվածի թարգմանությունը.

«58.Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը նրանց անկախության էական երաշխիքն է։ Դատավորների անփոփոխելիությունը Սահմանադրական դատարանի դատավորների համար նախագծված է որպես վահան օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից։ Անթույլատրելի է, երբ ցանկացած նոր կառավարություն կարողանա փոխարինել պաշտոնավարող դատարավորներին՝ իր ընտրությամբ նոր ընտրված դատավորներով։

59.Հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա։ Նրանք վկայակոչում են 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության իմպլեմենտացումը հետահեղափոխական կոնտեքստում եւ այն կարծիքին են, որ Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշնոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչեւ 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման(ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։

60.Նախևառաջ Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, ԹԵ ԱՐԴՅՈՔ ՆՐԱՆՔ ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ, ԹԵ ՀԵՏՈՈ, ՊԵՏՔ Է ՕԺՏՎԱԾ ԼԻՆԵՆ ՄԻԵՒՆՈՒՅՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ։ Ինչ վերաբերում է, մինչև 2015 թվականի փոփոխությունները ընտրված դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմային, Վենետիկի հանձնաժողովը քննադատության է ենթարկել վաղ կենսաթոշակի անցման սխեմաները այն դեպքում, երբ դրանք կրել են պարտադիր բնույթ և ազդել են մեծ թվով դատավորների վրա։Սակայն քննադատություն չի կարող բարձրացվել այն դեպքերում, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է ՍԴ դատավորների ԿԱՄԱՎՈՐ որոշման վրա։ Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է որպես ԲԱՑԱՌԱՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ, այսինքն՝ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԱՆՀԻՄՆ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ԱՆՁՆԱԿԱՆ) ՃՆՇՈՒՄԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԿԱՄ ԵՐԲ ԱՅՆ ՆԱԽԱԳԾՎԱԾ ՉԷ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ԵԼՔԻ ՎՐԱ, ապա չկան չափանիշներ, որոնք Վենետիկի հանձնաժողովին կուղղորդեն ընդդիմանալ նման սխեմային։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորների եւ նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի։»

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից ևս մեկ անգամ պարզ է դառնում, որ

Ա.Հանձնաժողովը որևէ տարբերություն չի դնում մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները ընտրված և 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված դատավորների միջև։

Բ.Հանձնաժողովը դիտարկում է վաղ կենսաթոշակի անցման միայն մեկ սխեմա, այն է՝ երբ ՍԴ դատավորները կենսաթոշակի են անցնում ԿԱՄԱՎՈՐ, այսինքն՝ ոչ մի վարչական կամ որևէ այլ գործիքակազմ չպետք է կիրառվի (Օսիպյանի և Վանեցյանի ականջը կանչի)։ Դատավորները պետք է գնան վաղ կենսաթոշակի միայն այն պարագայում, եթե իրենք են այդպես կամենում, ոչ թե որպես միակ միջոց ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ խուսափելու համար։

Ավելին՝ Հանձնաժողովը կարևորում է, որ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը չդառնա միջոց ՍԴ-ում արդեն քննվող գործերի ելքի վրա ազդելու համար։
Գ.Մի շատ կարևոր դիտարկում ևս՝ Հանձնաժողովը քննարկում է այն վտանգը, երբ ինը դատավորներից յոթը հրաժարական ներկայացնեն, ուստի առաջարկում է վերանայել առաջարկվող դրույթը այդ մտահոգության լույսի ներքո, այսինքն՝ չի կարող երկրում լինել իրավիճակ, երբ Սահմանադրական արդարադատության պատասխանատուն մնան Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանը»: