Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

6 միկրոավտոբուսները կսպասարկեն Բերդ համայնքի բոլոր երթուղիները

340
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 23:15
6 միկրոավտոբուսները կսպասարկեն Բերդ համայնքի բոլոր երթուղիները

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Բերդի համայնքապետարանի և ՀՕՖ-ի համատեղ ֆինանսավորմամբ՝ Բերդ համայնքի կարիքների համար 2 նոր միկրոավտոբուս է ձեռք բերվել:

Օրեր առաջ տեղեկացրել էինք ևս մեկ միկրոավտոբուսի ձեռքբերման մասին:

Տեխնիկական որոշակի խնդիրներ կարգավորելուց հետո՝ առաջիկա օրերին, 3 նոր միկրոավտոբուսները շահագործման կհանձնվեն՝ սպասարկելով Չորաթան-Բերդ, Մովսես-Բերդ, Չինչին-Իծաքար-Նավուր-Բերդ երթուղիները:

Այսպիսով, 6 միկրոավտոբուսները կսպասարկեն Բերդ համայնքի բոլոր երթուղիները:

Սույն թվականի օգոստոսից իրականացվում է ուղևորափոխադրում՝ Չինարի-Բերդ, Պառավաքար-Բերդ, Այգեպար- Ներքին Կարմիրաղբյուր-Տավուշ-Բերդ երթուղիներով: