Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Ինչպես կասեին մեր դաշնակից Ռուսաստանում՝ не дождетесь». Էդուարդ Շարմազանով

714
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 20:35
«Ինչպես կասեին մեր դաշնակից Ռուսաստանում՝ не дождетесь». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Не дождетесь. Մենք և՛ քննադատելու ենք, և՛ պայքարելու

Քաղաքական դաշտում կեղծ և արհեստական թեզ է դրվել շրջանառության մեջ, թե նախկին իշխանությունները պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ՝ ապահովում են նրա երկարակեցությունը:

Նախ.
•Նախկին և ներկա եզրույթները արհեստական են: Քաղաքական ուժն ու գործիչը կամ կենսունակ ու գաղափարախոսություն ունեցող է կամ՝ ոչ: Քաղաքական գործիչների կամ կուսակցությունների ասելիքը չի չափվում նրանց նախկին և ներկա իշխանություն լինելու հանգամանքով, այն չափվում է սկզբունքային հարցերում իզմերի գոյությամբ, պայքարի անկոտրունությամբ և թիմակիցների ու հետևորդների առկայությամբ:

•Առնվազն վերջին 1.5 տարին ապացուցեցին, որ ընդդիմադիր դաշտում ամենասկզբունքային և կենսունակ թիմը հանրապետականն է: Այսօրվա հանրապետականը, որն ի տարբերություն իր վրա «բոչկա գլորողների»՝ պայքարել և պայքարում է, այլ ոչ թե փորձում միավորներ շահել ժամանակին իր բարեհաճությանը ապավինող որոշ ֆեյք-հաճախորդ ընդդիմադիրների պես:

•Ի տարբերութուն ձեզ, տղաներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև աղջիկներ, մեր պայքարը անձի դեմ չէ, այլ սկզբունքային և գաղափարական է, հանուն ազգային և քրիստոնեական Հայաստանի:

Բա եթե հանրապետականն ու ձեր ասած նախկինները չխոսեն ու չքննադատեն օրվա ռեժիմին, բա ո՞վ խոսի… Բա էդքան պայքարող էիք, մասնակցեիք ընտրություններին ու ձեր ասելիքը փոխանցեիք հանրությանը:

Թե՞ սպասում էիք մենք մի քիչ էլ պայքարենք, ուժասպառ լինենք, որ գաք սպիտակ ձեռնոցներով ասեք՝ մենք նոր Մեսիան ենք:

Ինչպես կասեին մեր դաշնակից Ռուսաստանում՝ не дождетесь:

Հանրապետականը ու նրա լիդերները իրենց գաղափարների համար բանտարկվել են խորհրդային գուլակներում և կռվել ադրբեջանցիների դեմ պատերազմում ու չեն ընկրկել:

Նենց որ ձեռքներդ հեռու պահեք հանրապետականից և ականջներիդ օղ արեք. հանրապետականն այսօր ամենակենսունակ ընդդիմությունն է և ապագայի կուսակցություն: Մնացեք բարյավ:

Հ.Գ.
Հայրենիքը լրջագույն սպառնալիքների առջև է հայտնվել, իսկ դուք փորձում եք ինքնահաստատվել նախկին իշխանություններին քննադատելով. լրիվ մանկապարտեզ»: