Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԵՄ-ն զենքի վաճառքի արգելք կկիրառի Թուրքիայի դեմ

230
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 19:45
ԵՄ-ն զենքի վաճառքի արգելք կկիրառի Թուրքիայի դեմ

Լյուքսեմբուրգում կայացել է Եվրամիության արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունը։ Հսայտնում է Ermenihaber-ը:

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հրապարակել է քննարկման արդյունքում ԵՄ անդամ 28 երկրների ընդունած որոշումը, համաձայն որի՝ ԵՄ-ն զենքի վաճառքի արգելք (էմբարգո) կսահմանի Թուրքիայի դեմ։

Խոսելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած «խաղաղության ակունք» ռազմագործողության մասին՝ Ասելբորնը այն բնութագրել է որպես Սիրիայի տարածքի «բռնազավթում»։