Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Այդ տեսլականը ցույց է տալիս, որ Ալիևը ցանկանում է Արցախը՝ առանց իր բնիկ ժողովրդի». ԱԳՆ մամուլի խոսնակ

217
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ., 16:40
«Այդ տեսլականը ցույց է տալիս, որ Ալիևը ցանկանում է Արցախը՝ առանց իր բնիկ ժողովրդի». ԱԳՆ մամուլի խոսնակ

«Ադրբեջանի նախագահը հիշատակում է երբեմնի ծաղկուն, ամբողջական հայկական, 5 հազար բնակչություն ունեցող Մարաղա բնակավայրը, որի բնակչությունը 1992թ. ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Իսկ բնակավայրը շարունակում է մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այժմ Ադրբեջանի նախագահն ի լուր աշխարհի նշում է, որ այդ բնակավայրը վերակառուցվել է և բնակեցվել է ադրբեջանցիներով»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած հայտարարությանը:

Ըստ Ա. Նաղդալյանի՝ հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահն այդ հայտարարությունն անում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական համատեքստում և ներկայացնում որպես լավագույն տարբերակ և տեսլական: Իսկ այդ տեսլականը ցույց է տալիս, որ Ալիևը ցանկանում է Արցախը՝ առանց իր բնիկ բնակչության:

Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ բռնության:

«ՀՀ-ն երբևք թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ, ցեղասպան նոր գործողություններ»: