Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Լիբանանահայության միակ ելքը՝ չկրկնելու համար սիրիահայերի և իրաքահայերի ճակատագիրը». Հայկ Խանումյան

312
Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 04:20
«Լիբանանահայության միակ ելքը՝ չկրկնելու համար սիրիահայերի և իրաքահայերի ճակատագիրը». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, դժվար է լքել երկիրը, որտեղ ծնվել-մեծացել ես, ապրել նրա առօրյայով, թեկուզ համայնքային, ազգային/կրոնական փոքրամասնության կարգավիճակով: Իրաքում, Սիրիայում մեր շատ հայրենակիցներ չլքելու կամ ուշ լքելու պատճառով մեծ կորուստներ ուենցան՝ մարդկային, ֆինանսական, գույքային: Հերթն աստիճանաբար մոտենում է Լիբանանին: Պետք է վերանալ համայնքային մտածելակերպից, օտարել ունեցած ակտիվներն ու բռնել տունդարձի՝ Հայաստանի ճանապարհը: Չնայած համայնքային կառույցների կատաղի դիմադրությանը՝ սա միակ ու արդյունավետ լուծումն է, որը հնարավորություն կտա լիբանանահայությանը չկրկնել սիրիահայերի և իրաքահայերի ճակատագիրը»: