«Քողարկում են մահացած երեխայի դին, քանի որ ես ԴՆԹ հետազոտություն եմ պահանջել». Հայկուհի Խաչատրյան
Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորածնի մահվան դեպքի հանգամանքներն են պարզում, բայց մի անհամեստ հարց՝ ո՞վ է ասել կամ համոզվել, որ երեխաս մահացած է, որ մի հատ էլ մահվան դեպքի հանգամանքներն էք պարզում»։ Հարգելիʹ ընկերներ, դեռ լուր չկա իմ երեխայից։ Նրանք քողարկում են մահացած երեխայի դին, քանի որ ես ԴՆԹ հետազոտություն եմ պահանջել և ՀՀ ում և ՀՀ ից դուրս։ Քողարկողները իրար ձեռք բռնած իրենց իսկ ձեռքով շուտով կբացահայտեն իրենց իսկ կողմից իրականացրած բոլոր մութ կետերը։ Միʹ վաճառվեք, սրիկանեʹր, արգելակեք երևույթը, թե չէ կստացվի այնպես, որ Ձեր արյունակցի հետ էլ տեղի կունենան դեպքեր, երեխային կբերեն փորձաքննության, իսկ Ձեզ կասեն օրգաններ են, չէ որ այդ ժամանակ մեկ ուրիշ ծախու կլինի այդ պաշտոնին։ Այս չարաբաստիկ կծիկը կբացվի շուտով։ Տեսնենք, քանիսը կհայտնվեն հանցակիցների շարքում և ի՞նչ մութ պատմություններ կան նրանց ուսերին։ Աշխատեք -աշխատեք, ես Ձեզ բացարձակապես չեմ խանգարում։ Կարևորը դուք Ձեզ չխանգարեք»: |
Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
21609:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
476Երեկ, 16:063 անձ բերման է ենթարկվել Առողջապահության նախարարության քրգործի շրջանակներում
483Երեկ, 15:48«Տիմոշա» ՍՊԸ-ի արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
492Երեկ, 14:30Խուզարկություններ՝ Առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում
359Երեկ, 13:06«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել
47415.04.2024, 15:06