Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Հայաստան կայցելի Վրաստանի վարչապետը

735
Կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ., 17:15
Հայաստան կայցելի Վրաստանի վարչապետը

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին, տեղեկացրել է Վրաստանի պատգամավոր Էնզել Մկոյանը: Հայտնում է Спутник Грузия-ն:

Այն կլինի վարչապետի պաշտոնում Գախարիայի առաջին այցը:
«Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կլինեն արտաքին գործերի, ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակը»,- ասել է Մկոյանը:

Գախարիան սկսել է իր տարածաշրջանային այցերն Ադրբեջանից, ուր նա մեկնել էր հոկտեմբերի 9-ին: Նա Երևանից կուղևորվի Թուրքիա: