Ավտոներկրողները պահանջում են կասեցնել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու որոշումը
Այսօր ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Էրեբունի թանգարանի հարևանությամբ գործող ավտոշուկայի մոտ։ Ակցիայի մասնակիցները դեմ են ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելուն։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավտոներկրողները դժգոհ են, որ մաքսատունը տեղափոխվում է ոչ թե նորակառույց մաքսատուն, այլ Գյումրու հին տարածքը, իսկ հին տարածքը, ըստ ակցիայի մասնակիցների, չի կարող սպասարկել մի քանի մարզերի բնակիչներին։ Ակցիայի մասնակից ավտոներկրողներից մի քանիսը գնացին ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպման՝ պահանջը քննարկելու համար։ Նշենք, որ Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիի Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։
|
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30