Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Էրդողանը չի մոռանա կրտսեր եղբոր կողմից «զորակցության» չարժանանալը». Ս. Սաֆարյան

335
Կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ., 16:50
«Էրդողանը չի մոռանա կրտսեր եղբոր կողմից «զորակցության» չարժանանալը». Ս. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանը զայրացել է, որ արաբական աշխարհը, արևմուտքը դատապարտել են իր գործողությունները Սիրայի հյուսիսում ու այն որակել ներխուժում: Թուրքիայի բեղավոր բռնապետիկը սաուդներին առաջարկել է հայելու մեջ նայել ու ամաչել, որ իրենց հարևանությամբ Եմենում մորթ է գնում, Եգիպտոսին խորհուրդ է տվել ամոթից լռել, որ սեփական դեմոկրատիան է սպանել՝ Մուրսիին սպանելով, ու այսպես շարունակ: Էրդողանը հաստատապես հիացմունքի մեջ չէ նաև իր կրտսեր եղբորով՝ Ադրբեջանով ու Ալիևով, ով չի պաշտպանել նրա գործողությունները...

Այս ողբերգության մեջ սա թերևս մեզ հետաքրքրող հարցերից է, քանի որ Էրդողանը չի մոռանա կրտսեր եղբոր կողմից «զորակցության» չարժանանալը: Ստամբուլի մեկնաբանը հիշեցնում է Ալիևի ու Էրդողանի խոսքերը՝ բոլոր պահերին միասին լինելու մասին»: