Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում». Նաիրա Զոհրաբյան

378
Կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ., 14:45
«Պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում:

Իմ լավ ընկեր Տարոն Միասարյանը ինձ հարցնում էր, թե ինչպե՞ս կարող է օգնել տարհանելու թուրքական ռմբակոծության տակ գտնվող հայկական բնակավայրերից հայ երեխաներին, տեղափոխել Հայաստան և ուզում էր, որ իր տանն էլ անպայման ապրեն երեխաներ:
Ինչ լավ է, որ կան Տարոնի նման մարդիկ, ովքեր գիտեն կարեկցել և օգնել:
Դիմում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը. եթե կա հնարավորություն երեխաներին տեղափոխելու Հայաստան, մեզնից շատերը պատրաստ են երեխաներին ընդունել մեր ընտանիքներում:
Որպես պատգամավոր, պատրաստ եմ նաև իմ գործընկերների հետ մեկնել կոնֆլիկտի գոտի, երեխաների տարհանումը կազմակերպելու համար»: