Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ֆրանսիան կդադարեցնի սպառազինությունների արտահանումը Թուրքիա

692
Կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ., 13:50
Ֆրանսիան կդադարեցնի սպառազինությունների արտահանումը Թուրքիա

Ֆրանսիան որոշել է դադարեցնել սպառազինությունների արտահանումը Թուրքիա, քանի որ դրանք կարող են կիրառվել Սիրիայի դեմ: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի և ԶՈՒ նախարարությունների համատեղ հայտարարությունում:
Հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունը։

Ֆրանսիան պահանջում է անհապաղ ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի երկրների ներկայացուցիչների նիստ գումարել՝ քննարկելու համար, թե ինչպես է հնարավոր շարունակել կոալիցիայի ջանքերը ներկա պայմաններում: