Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այս փաստաթղթերի վավերացումը կատեգորիկ անընդունելի է և վտանգավոր». Արման Աբովյան

378
Կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ., 08:45
«Այս փաստաթղթերի վավերացումը կատեգորիկ անընդունելի է և վտանգավոր». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Դե՛ ինչ, Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ խմորումները շարունակվում են։ Իսկ եթե ավելի հստակ, ապա Վենետիկի հանձնաժողովը (հիշեցնեմ, որ այս արտասահմանյան կառույցը տալիս է օրենսդրական և սահմանադրական եզրակացություններ) փաստացի արդարացրել է այդ տխրահռչակ կոնվենցիայի ընդունումը մեր կողմից։ Ասելու բան չկա։ Իրականում, մնում եմ իմ խորին համոզման, որ այս տիպի «տրոյան ձի» հանդիսացող և խիստ վիճահարույց փաստաթղթերի վավերացումը կատեգորիկ անընդունելի է և վտանգավոր։
Կրկնեմ ևս մեկ անգամ, Ստամբուլյան կոնվենցիայի իրական նպատակը ոչ մի կապ չունի կանանց և երեխաների պաշտպանության հետ։ Եթե հանկարծ այս կոնվենցիան հասավ ԱԺ օրակարգ, ապա անպայման անելու եմ ամեն ինչ՝ այն չեղարկելու համար»։