Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Մարզպետ Գարիկը բացեիբաց հայտարարում է ոստիկանության` իշխանությանը ծառայելու մասին». Բաբկեն Հարությունյան

230
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ., 23:00
«Մարզպետ Գարիկը բացեիբաց հայտարարում է ոստիկանության` իշխանությանը ծառայելու մասին». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարզպետ Գարիկը բացեիբաց հայտարարում է ոստիկանության՝ իշխանությանը ծառայելու մասին: Չի խաբում Գարիկը՝ ընդհամենը մի քանի օր առաջ ոստիկանության միջոցով Նորաշենի գյուղապետարանի դռները բացվեցին կամ ջարդվեցին Գարիկի համար՝ անտեսելով նորաշենցիների ընտրությունը, հետևաբար Գարիկն «իրավունք» ունի դա ասելու: Ստեղծված զավեշտալի իրավիճակից ետ չի մնում նախարար Սուրեն Պապիկյանը ևս՝ հայտարարելով, որ Նորաշենի ընտրված գյուղապետի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, բայց պայմանավորվելը մի բան է, պահելը՝ այլ: Սուրենի խոսքը արժեք չունի Գարիկի համար, հակառակ պարագայում նախ իշխանության ծառա ոստիկանների միջոցով մարզպետը չէր «վերցնի» գյուղապետարանի շենքը՝ կհարգեր նախարարի անունից տրված խոստումը, հետո անհարդուժողականության մթնոլորտ չէր ստեղծի գյուղապետարանի աշխատակազմում:
Ինչ պայմանավորվածության մասին է խոսում Սուրենը, երբ իր խոսքը արժեք չունի նույնիսկ իր ստորադաս Գարիկի համար»: