Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ցերեկ» որմնանկարի երկրորդ կյանքը կշարունակվի Մինաս Ավետիսյանի թանգարանում

813
Կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ., 01:05
«Ցերեկ» որմնանկարի երկրորդ կյանքը կշարունակվի Մինաս Ավետիսյանի թանգարանում

Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. ««Ցերեկ» որմնանկարի երկրորդ կյանքը կշարունակվի Մինաս Ավետիսյանի թանգարանում։
Այն հնարավոր դարձավ վերականգնել իտալացի վերականգնող Ֆաբրիցիո Իակոպինիի առաջարկով, ով պատրաստակամություն հայտնեց որմնանկարն անվճար վերականգնել անհրաժեշտ նյութերի տրամադրման դեպքում։
Այսպիսով՝ «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի պահուստային նյութերով, «Գիշեր» որմնանկարի համար հավաքված գումարով, նաև նկարչի ընտանիքի աջակցությամբ «Ցերեկ» որմնանկարից պահպանված մասը կորսված մշակութային արժեքների ցանկի փոխարեն համալրեց փրկված մշակութային արժեքների ցանկը...»: