Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Արաբական երկրները կարող են միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ

517
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ., 19:40
Արաբական երկրները կարող են միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ

Արաբական երկրները կարող են տնտեսական ու քաղաքական միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ ի պատասխան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների, այս մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը: Վերջինը հավելել է, որ առաջիկայում ևս մեկ հանդիպում կանցկացվի՝ Անկարայի դեմ գործնական քայլերը քննարկելու համար: