Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Իհարկե, սրանք մեղադրանքներ չեն». Մարիամ Փաշինյան

160
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ., 15:05
«Իհարկե, սրանք մեղադրանքներ չեն». Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար ժամանակ Հայաստանը չի գործածել ճշգրիտ քաղաքականություն կանանց և աղջիկների իրավունքները լիարժեք պաշտպանելու համար: Հայաստանի պետական ինստիտուտներում իշխել են տղամարդիկ, իսկ այն կանայք, ովքեր, ըստ էության, գտնվել են որոշումներ կայացնողի դերում, միշտ սպասել են իրենց անմիջական ղեկավարների հրահանգին՝ քայլեր ձեռնարկելու կամ որոշումներ կայացնելու համար: Իհարկե, սրանք մեղադրանքներ չեն, քանի որ միջավայրը եղել է չափազանց հուսալքող կին առաջնորդների, պետական հաստատություններում կին աշխատակիցների կամ Ազգային ժողովի կին պատգամավորների համար: Բայց նաև պետք է նշել, որ շատ ժամանակներ հենց իրենք՝ պետական համակարգում աշխատող կանայք, պատշաճ չեն արձագանքում կանանց իրավունքները ոտնահարող իրադարձություններին ու հաճախ իրենք պաշտպանում են իրենց տղամարդ առաջնորդների կարծիքը: Բայց, կարծում եմ, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի բոլոր կանանց բարօրությանը ու իրավունքների պաշտպանությանը, կին պետական գործիչները որոշումներ կայացնելիս կամ հայտարարություններ անելիս, միանշանակ պետք է ամեն ինչից զատ հաշվի առնեն իրենց խոսքի ու գործողությունների ազդեցությունը կանանց իրավունքների պաշտպանության վրա»: