Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Կարծում եմ՝ քարոզչական ակնարկը հստակ է ձևակերպված». Վարդան Ոսկանյան

566
Կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ., 09:15
«Կարծում եմ՝ քարոզչական ակնարկը հստակ է ձևակերպված». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ՝ որևէ մեկն ուշադրություն դարձրե՞լ է Սիրիայի հյուսիսային շրջաններ թուրքական ներխուժման վերջին գործողության անվանմանը՝ «Խաղաղության աղբյուր», բայց կարծում եմ՝ քարոզչական ակնարկը շատ հստակ է ձևակերպված։

Բանն այն է, որ տարածքի հնագույն քաղաքներից մեկն արաբերեն պաշտոնական տարբերակով հայտնի Ռաս ալ Այնն է, արամեական հին՝ Ռեշ Այնան, որի անվանումը սեմական այս լեզուներից թարգմանվում է «Աղբյուրի գլուխ» և որտեղ կան բազմաթիվ հանքային աղբյուրներ։

Նրբորեն փաթեթավորված թուրքական քարոզչական կաղապարի համաձայն՝ ակնհայտ ագրեսիա իրականացնող թուրքական զորքն էլ այս տարածքներում իբր մեկ այլ աղբյուր է՝ «Խաղաղության աղբյուրը», ուղղակի այդ «խաղաղության» արդյունքում կրկին պատերազմ է»։