Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ալ-Քամիշլի քաղաքում պայթյուն է որոտացել

736
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ., 14:50
Ալ-Քամիշլի քաղաքում պայթյուն է որոտացել

Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հասաքե նահանգի Ալ-Քամիշլի քաղաքում պայթյուն է որոտացել։ Պայթել է կայանված մի մեքենա, կան զոհեր և վիրավորներ։

«Նախորդ գիշեր պայթել է կայանված փոքր բեռնատար մեքենան Ալ-Քամիշլի քաղաքում՝ Մունիր Խաբիբ փողոցում, որի հետևանքով զոհվել են մի քանի խաղաղ բնակիչ, կան նաև վիրավորներ»,-հաղորդել է ՍԱՆԱ-ի թղթակիցը:
Ալ-Քամիշլի քաղաքը և նրա շրջակայքն անընդմեջ ենթարկվում են Թուրքիայի կողմից հրետանային և հրթիռային ռմբակոծման: