Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Սյունիքի Աճանան համայնքի բնակիչները պայքարում են իրենց իրավունքների վերականգնման համար

172
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ., 15:30
Սյունիքի Աճանան համայնքի բնակիչները պայքարում են իրենց իրավունքների վերականգնման համար

Բնապահպան, լրագրող Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի Աճանան համայնքի բնակիչները պայքարում են իրենց խախտված իրավունքների վերականգնման համար, եթե հաջողեցին ամրագրել իրենց հասցված վնասի պատճառահետևանքային կապն իրավաբանորեն, ապա մենք կունենանք նախադեպ, լուրջ նախադեպ։
ԶՊՄԿ—ի դեմ դուրս եկած ամեն ինչ կորցրած գյուղացիները, ովքեր 200 ստորագրություն են հավաքել և պահանջում են փոխհատուցել իրենց հասցված վնասը։ ԶՊՄԿ-ն ընդլայնում է Արծվանիկի պոչամբարի տարածքը՝ քանդելով գյուղացիների վարելահողերը: Գյուղացիները պահանջել են բոլոր փաստաթղթերը, որտեղ հանրային գերակա շահ է ճանաչված, կամ վարձակալությամբ է տրված։ Բողոքն ամբողջությամբ տեքստային տարբերակով տեսանյութին կից լինքում»։