Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Երևանում թալանել են «Ավտոմոթորս» ՍՊԸ-ի տնօրենին

137
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ., 12:35
Երևանում թալանել են «Ավտոմոթորս» ՍՊԸ-ի տնօրենին

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Կարեն Մարտիրոսյանից, ով հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Տիգրան Մեծի պողոտայի 16 հասցեի դիմաց կայանված Nissan March մակնիշի 010 AR 01 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կ. Մարտիրոսյանը ոստիկաններին հայտնել է, որ պայուսակում եղել է 13 մլն դրամ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: