Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Հայաստանը կարող է ընկնել տարածաշրջանի վտանգավոր խմորումների մեջ և տուժել. Պավել Ֆելգենգաուեր. «168 ժամ»

108
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ., 10:10
Հայաստանը կարող է ընկնել տարածաշրջանի վտանգավոր խմորումների մեջ և տուժել. Պավել Ֆելգենգաուեր. «168 ժամ»

«Այո, վերջերս ևս կա լարում Ղարաբաղում, իրավիճակն այնտեղ այնպիսին է, որ հնարավոր է հակամարտության վերսկսում, որին նպաստում է նաև տարածաշրջանում իրավիճակի լարումը, որը ևս հավանական է և ուրվագծվում է ապագայում: Թուրքական գործողությունը խոսում է այն մասին, իսրայելական աղբյուրները ևս պնդում են, որ Թրամփն իսկապես պայմանավորվել է Էրդողանի ու Պուտինի հետ: Իսրայելական աղբյուրներից հայտնի է դառնում, որ կա պայմանավորվածություն՝ նաև պրեվենտիվ հարված հասցնել Իրանին, դա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների մերձավորարևելյան զարգացումներում, փոխադարձ հարվածներ կլինեն Իրանի և Իսրայելի միջև, որը կանդրադառնա նաև Հարավային Կովկասի վրա, իսկ քանի որ Իրանը Հայաստանի հետ է գործընկեր, Ադրբեջանը՝ Իսրայելի, կլինեն լարումներ տարածաշրջանում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հնարավոր զարգացումներին Հարավային Կովկասում օրերս Թուրքիայի նախաձեռնած օպերացիայից հետո»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: