Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում

178
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ., 01:10
Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ 11.10.2019 թվականին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը, որն իրականացնում էր «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը՝ Boeing 737-700 EK 73 786 ինքնաթիռով, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում:

Համապատասխան սպասարկում անցնելուց հետո՝ օդանավը բարեհաջող վերադարձել է Երևան: