Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Այստեղ կսազեր գաղափարական հոր հայտնի մտապատկերակը՝ իյա, իրո՞ք». Վահրամ Թոքմաջյան

164
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ., 00:25
«Այստեղ կսազեր գաղափարական հոր հայտնի մտապատկերակը՝ իյա, իրո՞ք». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր օպորտունիստ Աշոտյանին, թերևս, ցերեկը նեղել են Փաշինյանի հասցեին ուղղված գոհունակ գրառման համար, ուստի որոշել է խորհրդավոր երեկոյին միգամածի մեջ, մի թարս բան " target="_blank" rel="noopener noreferrer">գրել, որ տեղը լրացնի: Սույն Հիպոկրատը երկնում է թե. «Նորից Ալիեւի մասին. «բա Սերժի վախտ խի՞ չէիր խոսում» Նժդեհից... Անգամ ռիսկ չէիր անի նման անհեթեթ կերպով ծպտուն հանեիր...»:
Թերևս այստեղ կսազեր գաղափարական հոր հայտնի մտապատկերակը՝ իյա, իրո՞ք:
Երբ նույն Նժդեհի արձանն էին տեղադրում Երևանում, Ռուսաստանում ինչ-ինչ ուժերի կողմից սկսվեց լկտի քարոզարշավ: Կեղտոտ արշավ ընդդեմ Նժդեհի: Դե մենք էլ ասեցինք, քանի որ ՀՀԿ-ն իրեն հայտարարել է նժդեհածին, մասնակցել է Սյունիքի 1722-1730թթ. ազատագրական պայքարին, երևի մի ձև կարձագանքի:
Օր առաջին. Գալուստ Իմաստաշռայլը ոչինչ չշնորհեց: Կարծեցինք՝ թեման լուրջ է:
Օր երկրորդ. ամենայն հայոց նժդեհագետ, 18-21թթ. Սյունյանց ուխտերի գաղափարական ռահվիրան, էն մեր լոռվա թմբիրն էլ բան չասեց:
Օր երրորդ. մեր քննարկվող կորովամիտ հերոսը՝ Պիեռ Լուիջի Կոլինան ընդհանրապես չկար:
Զգացինք, որ Նժդեհը մեր պաշտպանության կարիքն ունի ու հոդվածով հանդես եկանք: Ոչ թե քվազիազգայնական, այլ՝ փաստարկային: Գիտեք էլի, նման կեղծցեղային խմբեր կան, որ հենց հարցը ռուսներին է վերաբերում, կապ չունի Պուտինն է, թե Նիժնի Պսկովի Տանյան, երկար լեզուներին լատեքս են քսում ու մտցնում երկու թշերի համապատասխան տեղը՝ հետևի երեսի կողմից:
Իսկ ծպտուն հանողը, պարոն Հիպոկրատ, էն կեղծ ազգի և պետության առաջնորդն է՝ Արևելյան Մուսավաթական Հանրապետություն (Ադրբեջան անունը միջանկյալ ընտրեցին), որի հովանավորների դեմ, դու ու քո խմբակը ահաքաքում էիք ծպտուն հանել»: