Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Քննարկումներ են սկսվել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատուն բացելու շուրջ». Մերի Գալստյան

132
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 23:05
«Քննարկումներ են սկսվել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատուն բացելու շուրջ». Մերի Գալստյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությամբ Նիդերլանդների Թագավորությունում ենք: Հաագայում հանդիպումներ ունեցանք Սենատի նախագահ Յան Անտոնի Բրուիյնի, Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ:
Հայ-նիդերլանդական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերը հատկապես նոր բովանդակություն են ստացել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո. կարևորվել է ժողովրդավարության երկարաժամկետ և ամբողջական ամրապնդմանն ու կայացմանն ուղղված համագործակցությունը երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգում: Ներկայումս քննարկումներ են սկսվել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատուն բացելու շուրջ, Սենատում է նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին բանաձևը:
Այսօր արդյունավետ և հետաքրքիր հանդիպում ունեցանք Նիդերլանդների Թագավորության Ջրային իշխանությունների հետ. ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նիդերլանդական փորձը, իրապես, տպավորիչ է և ուղենշային, պայմանավորվածություն ձեռք բերեցինք այս ոլորտում համագործակցություն սկսելու վերաբերյալ»: