Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Ի պատասխան թուրքերի հարձակումներին՝ քրդերն արկակոծում են Թուրքիայի սահմանամերձ շրջանները

172
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 19:05
Ի պատասխան թուրքերի հարձակումներին՝ քրդերն արկակոծում են Թուրքիայի սահմանամերձ շրջանները

Սիրիայի քրդական ուժերը շարունակում են արկակոծել թուրք-սիրիական սահմանին գտնվող թուրքական բնակավայրերը։ Այս անգամ արկակոծվել է սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանը, ինչի հետևանքով սպանվել է 2 քաղաքացիական անձ, ևս 2-ն էլ վիրավորվել են։

Թուրքական աղբյուրը նշում է, որ Սիրիայի տարածքում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից ի վեր, քրդերի արկակոծումների հետևանքով սպանված քաղաքացիական անձանց թիվը հասել է 7-ի։
Ավելի վաղ Սիրիայի քրդական ուժերը, որոնց թուրքերը ահաբեկչական են համարում, արկակոծել էին Մարդինի, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանին գտնվող Աքչաքալե և Ջեյնարփընար շրջանները, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով Demokrathaber-ին: