Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Ականատես ենք դառնում մտավոր ցածր մակարդակի և էժանագին մանիպուլյացիոն հնարքների շքահանդեսի». Գևորգ Գալստյան

171
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 23:35
«Ականատես ենք դառնում մտավոր ցածր մակարդակի և էժանագին մանիպուլյացիոն հնարքների շքահանդեսի». Գևորգ Գալստյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը, ինչպես միշտ, անկրկնելի է ծաղրածուի կերպարում.
Ալիևը Գարեգին Նժդեհ ազգային հերոսի անհերքելի կերպարը փորձում է խեղաթյուրել՝ նրան որակելով «ֆաշիստական դահիճ և դավաճան»: Դա անում է մի պետության ղեկավար, որտեղ ազգային հերոսի էտալոնը անպաշտպան՝ քնած մարդուն կացնահարողն է: Երբ Ալիևն անդրադառնում է քաղաքական գաղափարախոսություններին (նացիզմ և ֆաշիզմ) և փորձում պատմական ակնարկներ անել, կրկին, ականատես ենք դառնում իմացական, մտավոր ցածր մակարդակի և էժանագին մանիպուլյացիոն հնարքների շքահանդեսի: Իսկ Գարեգին Նժդեհի՝ Գերմանիայի նացիստական իշխանությունների (Երրորդ Ռեյխ) հետ տարվող բանակցությունների գլխավոր նպատակը հանդիսացել է ազգությամբ հայ հազարավոր մարդկանց անվտանգության իրականացումը, որոնք գտնվում էին նացիստական Գերմանիայի իշխանության ներքո: Եվ ի վերջո, «բանակցելը» համարժեք չէ «դաշնակցել» կամ «համագործակցել» հասկացություններին:
Գարեգին Նժդեհը նախկին կամ ներկա իշխանությունների հերոսը չէ, այլ Հայ ազգի: Իսկ Գարեգին Նժդեհի արձանը նաև Բուլղարիայում է կանգնեցված:
Մի բան ևս պարզ է, որ այս կերպ Ալիևը փորձում է հասկանալ ներկա իշխանությունների վերաբերմունքն առ ազգային գաղափարախոսություն և ազգային արժեքներ»։