ՀՀԿ-ականները փորձում են արդարացնել Սերժ Սարգսյանի հլու-անլեզվությունը
Այսօր համացանցը ողողված է ԱՊՀ ղեկավարների նիստում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ելույթներով։ Դրանցից անմիջապես հետո ՀՀԿ-ական հանրությանը հայտնի որոշ գործիչներ սկսեցին գովաբանել Նիկոլ Փաշինյանին՝ պետականամետ ելույթի համար։ Ավելին, վերջինները սկսեցին տարածել Սերժ Սարգսյանի՝ տարիներ առաջ ադրբեջանցի լրագրողին տրված պատասխանի և նմանատիպ մի քանի տեսանյութեր ու ներկայացնել, որ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ պահվածք դրսևորեց այսօր։ Ասում են, որ ՀՀԿ-ականների նման պահվածքը լրջորեն զայրացրել է հանրությանը։ Վերջինները նշում են, որ եթե չլիներ ՀՀԿ-ական իշխանությունների արտաքին անլեզու քաղաքականությունը, ապա Ալիևը ոչ հիմա, ոչ անցյալում իրեն նման ելույթ թույլ չէր տա։ Հանրությունը փոխարենը տարածում է 5 տարի առաջ Աստանայում՝ ԵԱՏՄ նիստում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակի՝ Նազարբաևի կողմից ընթերցումը և նշում, որ եթե այդ ժամանակ Սերժ Սարգսյանը՝ Պուտինի ներկայությունից սարսափած չլռեր, ապա Ալիևը նման հայտարարությունների հնարավորություն չէր ունենա: |
«Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք»․ Արթուր Հովհաննիսյան
8013:06«Ուղղորդվում ենք Պուտինի կարծիքով»․ Աղալարով
11413:00«Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»․ Զախարովա
13412:24«Պարզապես զառանցանք»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
12612:00«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծող քայլեր են անում»․ Փաշինյան
10711:36«Ֆրանսիան Հայաստանին պատերազմի է դրդում»․ Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
10311:30