Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Թուրքական ուժերը շարունակում են ռմբակոծել Հասակե նահանգի Ռաս Ալ Այն քաղաքը

772
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 15:50
Թուրքական ուժերը շարունակում են ռմբակոծել Հասակե նահանգի Ռաս Ալ Այն քաղաքը

Երեք օր շարունակվում է Սիրիայում թուրքական ագրեսիան: Թուրքական ուժերը վերսկսել են օդային և հրետանային ռմբակոծությունները Հասակե նահանգի տարբեր շրջաններում՝ գրոհները կենտրոնացնելով Ռաս Ալ Այն քաղաքի վրա, փոխանցում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը։ Նախօրեին զոհվել է 9 խաղաղ բնակիչ, վիրավորվել են տասնյակ մարդիկ: Առավոտյան բախումներ են տեղի ունեցել «Քասադ» խմբավորումների և թուրքական ուժերի միջև: Թուրքական օդուժը գրոհել է քաղաքի ծայրամասում տեղակայված Ազգային հիվանդանոցի տարածքը:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր շարքերում կորուստների մասին։ Գործողության ընթացքում զոհվել է մեկ թուրք զինծառայող, երեքը վիրավորվել են: