Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Անհասկանալի է մեր քաղաքական դաշտի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների անտարբերությունը». Հովհաննես Մանուկյան

122
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ., 09:10
«Անհասկանալի է մեր քաղաքական դաշտի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների անտարբերությունը». Հովհաննես Մանուկյան

«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բացարձակապես անհասկանալի է մեր քաղաքական դաշտի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների անտարբերությունը Թուրքիայի ռազմական ագրեսիայի նկատմամբ Սիրիայի սուվերեն տարածքում։ Այս անտարբերությունն անընդունելի է հատկապես այն առումով, որ թուրքական ագրեսիան ուղղակիորեն սպառնում է մեր ազգակիցների իրավունքներին և կյանքին, ինչպես նաև ուղղակի հարձակում է մեր բարեկամ երկրի վրա։ Պետության արձագանքն, իհարկե, անհրաժեշտ է և կարևոր, սակայն մեր հասարակությունը ևս իր վերաբերմունքը պիտի արտահայտի միջազգային իրավունքի և հումանիտար նորմերի այսպիսի լկտի խախտումների վերաբերյալ։ Եթե դա հնարավոր է ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում, ապա ինչու հայ հանրությունը պետք է լռի այսօր։ Հայաստանի քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնող միավորներն այստեղ անելիք ու ասելիք ունեն»։