Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Քամիշլիում վիճակն այս պահին հանգիստ է». Մխիթար Հայրապետյան

106
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 14:45
«Քամիշլիում վիճակն այս պահին հանգիստ է». Մխիթար Հայրապետյան

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսեցի Քամիշլիի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ. ի տարբերություն նախորդ երկու օրերի՝ քաղաքում վիճակն այս պահին հանգիստ է։ Քաղաքի փողոցները, շուկաները վերաբացվել են, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ դպրոցները շարունակում են փակ մնալ։

Հիշեցնեմ, որ Կամիշլիում շուրջ 3 հազար հայ է բնակվում»։