Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Պոմպեոյի ավագ խորհրդականն ազատվել է պաշտոնից՝ Ուկրաինայի հետ կապված սկանդալի պատճառով

432
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 15:00
Պոմպեոյի ավագ խորհրդականն ազատվել է պաշտոնից՝ Ուկրաինայի հետ կապված սկանդալի պատճառով

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ավագ խորհրդական Մայքլ Մաքքինլին հրաժարական է տվել, քանի որ Պոմպեոյոն հրապարակավ չաջակցեց Ուկրաինայի շուրջ ծագած սկանդալում ներգրավված դիվանագետներին: Այդ մասին հայտնում է Washington Post-ը:

Ինչպես նշում է պարբերականը, Մաքքինլիի հեռանալու պատճառը եղել է նաև այն, որ ուկրաինական սկանդալի պատճառով դիվանագիտական անձնակազմը հրավիրվել է Կոնգրես:

Հայտնի է, որ մոտ ապագայում Կոնգրեսում ցուցմունքներ պետք է տան Կիևում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, Ռուսաստանի հարցով Սպիտակ տան նախկին գլխավոր փորձագետ Ֆիոնա Հիլլը, պետքարտուղարի առաջին օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, ինչպես նաև Պետդեպարտամենտի իրավախորհրդատու Ուլրիխ Բրեխբուլը: