Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Շառաչուն ապտակ՝ Նիկոլ Փաշինյանից». Հ. Հովհաննիսյան

164
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ., 05:25
«Շառաչուն ապտակ՝ Նիկոլ Փաշինյանից». Հ. Հովհաննիսյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը գրել է. «Միշտ մտածել եմ, որ ինչ-որ առումով մեր բախտը բերել է մեր հակառակորդի հարցում, որովհետև թե՛ գիտելիքներով, և թե՛ բանականությամբ էականորեն զիջում են հայերին։ Հայաստանի բոլոր ղեկավարները հրապարակայնորեն մշտապես քարը քարի վրա չեն թողել Ադրբեջանի ղեկավարների անտրամաբանական ու փաստերից զուրկ հայտարարություններին։ Այսօր էլ՝ մի շառաչուն ապտակ Նիկոլ Փաշինյանից։ Լավ, կարելի է այդքան անհաշվարկ լինել ու դիտմամբ մյուս կողմին հնարավորություն տալ քեզ փաստարկված ձևով քո իրական տեղը ցույց տալու և դա անել այլ երկրների ղեկավարների ներկայությամբ»։