Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Վանեցյանաբուծարանից օր առաջ ազատվելու ժամանակն է»․ Վարուժան Ավետիսյան

106
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 13:00
«Վանեցյանաբուծարանից օր առաջ ազատվելու ժամանակն է»․ Վարուժան Ավետիսյան

«ԱԱԾ-ին պետք է թողնել միայն հետախուզության և հակահետախուզության մարմինները։ Հետագայում դրանք ևս պետք է կիսվեն, որովհետև այդ երկուսը միասին դեռևս շարունակում են պահպանել այնպիսի ինքնավարության մակարդակ, որը վտանգավոր է դարձնում նրա միջամտությունը պետության կառավարման հարցերում»․ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով, թե ինչ ճանապարհներով է հնարավոր կազմաքանդել «ԱԱԾ կոչվող ապազգային դավաճանական համակարգը», ասաց «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

«Մինչ օրս էլ մենք տեսնում ենք, որ դավադրություններ է ծնում մեր պետության, մեր ազգի նկատմամբ, ամբողջությամբ հակա է մեր ազգային նպատակներին, մեր ժողովրդի ձեռբերումներին և երբեք չի կարող գործիք լինել մեր շահը պահպանելու համար։ Ընդ որում, մենք տեսանք՝ վանեցյանական դրսևորումները, բալասանյանական դրսևորումները, շատ շատերը կան, որոնց անունները չեմ ուզում նշել․․․ ուստի՝ ես ուզում եմ ասել, որ այս վանեցյանաբուծարանից օր առաջ ազատվելու ժամանակն է»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։