Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.

«Տեսանյութում երևում է, թե ինչպես են Սիրիայի հյուսիս-արևելքի ասորական եկեղեցիներն ազդարարում ռմբահարության մասին». Վարուժան Գեղամյան

171
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 19:20
«Տեսանյութում երևում է, թե ինչպես են Սիրիայի հյուսիս-արևելքի ասորական եկեղեցիներն ազդարարում ռմբահարության մասին». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կից տեսանյութում երևում է, թե ինչպես են Սիրիայի հյուսիս-արևելքի ասորական եկեղեցիները ժամերով ազդարարում ռմբահարության մասին՝ զգուշացնելով բնակիչներին դուրս չգալ ապաստարաններից։ Ազդեցիկ է, ու ստիպում է համեմատություններ անցկացնել այսօր Սիրիայում կատարվողի և շուրջ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում կատարվածի միջև։
Սենց պահերին էլ առավել պատկերավոր է դառնում այն նշանակությունը, որ մեզ համար խաղում է հայոց բանակը։ Բանակ կառուցողներն ու զարգացնողները մեր ամենօրյա հերոսներն են ու կոչնակ են մեզ բոլորիս համար՝ խաղաղ պայմաններում։»։