Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Բռնության դիմելու կոչերն այնքան շատ են, որ ամեն ինչ էլ կարող է պատահել». Կարպիս Փաշոյան

148
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 22:35
«Բռնության դիմելու կոչերն այնքան շատ են, որ ամեն ինչ էլ կարող է պատահել». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին ժամանակներում մեզ անընդհատ սպառնում են։ Բայց սպառնալիքներն այդ ամենևին էլ վախենալու չեն, ավելի շուտ՝ զավեշտալի են, քանի որ սպառնացողներն, ամենայն հավանականությամբ, մոռացել են, որ Երևանի կենտրոնում իրենց բեմադրված հողարկավորությունները կարող էին և իրական լինել։ Իսկ իրական չէին, որովհետև հեղափոխական հարթակն էր այդպես որոշել, իհարկե վարչապետի գլխավորությամբ։
Ի դեպ, ես արդեն ոչինչ չեմ բացառում, բռնության դիմելու կոչերն այնքան շատ են, որ ամեն ինչ էլ կարող է պատահել։ Իհարկե ես վճռականորեն դեմ եմ բռնությանը, բայց միգուցե կատաղած ժողովրդին այս անգամ այլևս ոչինչ չկանգնեցի, նույնիսկ վաչապետի հեղինակությունը։
Անթույլատրելի և տհաճ զարգացումներից խուսափելու համար որոշ մարդիկ պետք է խոսելուց ու գործելուց առաջ մի լավ ծանրութեթև անեն։
Ուղղակի զգուշացնում եմ»։