Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Վրացական երազանքի» պատգամավորը մեղադրվում է սեռական բռնության մեջ

118
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 18:05
«Վրացական երազանքի» պատգամավորը մեղադրվում է սեռական բռնության մեջ

Վրաստանի դատախազությունը տուժող է ճանաչել քաղաքային խորհրդի աշխատակցուհի Թամթա Թոդաձեին, ով «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Իլիա Ջիշկարիանիին մեղադրում է սեռական և ֆիզիկական բռնության մեջ:

«Վրաստանի դատախազությունը որոշում է կայացրել Թամթա Թոդաձեին որպես տուժող ճանաչել: Այսօր Թամթա Թոդաձեն դատախազություն է կանչված, որպեսզի տեղեկանա որոշման մասին»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դատախազությունն Իսանի շրջանի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Իլիա Ջիշկարիանիին մեղադրում էր Թամթա Թոդաձեի նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնություն գործադրելու մեջ, հայտնում է «Ալիք մեդիա»-ն: