Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

Վիտալի Բալասանյանը չափն անցնում է, խորհուրդ կտամ զգույշ լինել, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի․ Արամ Խաչատրյան․ «Ժողովուրդ»

105
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 09:30
Վիտալի Բալասանյանը չափն անցնում է, խորհուրդ կտամ զգույշ լինել, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի․ Արամ Խաչատրյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները անհանգստացած ու վրդովված են Արցախի հերոս, գեներալ-մայոր, ԼՂՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ օրերս արած հայտնի հայտարարությունից, թե՝ վարչապետ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, անդրադառնալով Բալասանյանի այս խոսքերին, ասել է. «Ես չգիտեմ, թե ինչն է իրեն ստիպում նման հայտարարություններով հանդես գալ, ես մի բան կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կամարտահայությամբ է ընտրվել ՀՀ վարչապետ, ու իր հայտարարությունը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, այլ ամբողջ ժողովրդին: Ես կարող եմ արդեն ասել, որ Վիտալի Բալասանյանը չափն անցնում է, ու խորհուրդ կտամ զգույշ լինել, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի»,- ասել է պատգամավորը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։