Շշի Մելոյի թիկնապահը կրկին կկալանավորվի
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վերաքննիչ դատարանի 2019թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ բավարարվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019թ. սեպտեմբերի 9-ի որոշումը բեկանելու վերաբերյալ դատախազության բողոքը և մեղադրյալ Մ. Մարկոսյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի: Հիշեցնենք, որ Մ. Մարկոսյանը 02.08.2019թ. Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկելով դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել էր այդ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ, դուրս բերել դեպքի վայրից ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ և Մ. Մարկոսյանը ձերբակալվել էր: 2019թ. օգոստոսի 5-ին նրան մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ հոդվածներով և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Մ. Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2 ամիս ժամկետով: 2019թ. օգոստոսի 14-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և նույն օրը ընդունվել վարույթ: Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2019թ. սեպտեմբերի 18-ին հիշյալ որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, որն էլ այսօրվա որոշմամբ բավարարվել է»: Նշենք, որ Մ. Մարկոսյանը գործարար Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) թիկնապահ Մարկոս Մարկոսյանն է: |
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
7718:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
7818:24Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. ՔԿ
9813:36ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
11911:24Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը
550Երեկ, 23:36Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
383Երեկ, 18:54